News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայ-վրացական հարաբերություններում վերջին շրջանում սրվել են եկեղեցական խնդիրները: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային Ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով, Հայ առաքելական եկեղեցին այդպես էլ Վրաստանում  իրավական կարգավիճակ չստացավ, թեեւ բազմիցս վրացական տարբեր մակարդակի պաշտոնյաներ նման հավաստիացնումներ էին տալիս:

«Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմին հետ չվերադարձվեցին հայկական եկեղեցիները եւ նույնիսկ չստացվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այցելությունը Վրաստան»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ գարնանից նախատեսվում էր Վեհափառի հովվապետական եւ միջեկեղեցական այցելությունը  Վրաստան, սակայն անընդհատ հետաձգվում է վրացական հոգեւոր առաջնորդի` Իրակլի Երկրորդի խնդրանքով:

«Այցելության հետաձգումը պատճառաբանվեց նրա առողջական խնդիրներով, արտասահմանում բուժվելու հիմնավորմամբ եւ այդպես գարնանը նախատեսված հանդիպումը հետաձգվեց մինեչեւ աշուն, աշնանը նախատեսված հանդիպումը հետաձգվել է հաջորդ գարուն, մինչդեռ այդ ընթացքում մենք տեսնում ենք, որ Վրաստանի Կաթողիկոսը բավականին առույգ կերպով Վրաստանի տարբեր մարզեր այցելություններ է կատարում: Ըստ երեւույթին առողջական խնդիրները նրան չեն խանգարում աշխատել եւ այցելություններ կատարել: Վրաստանի հոգեւոր իշխանություններին, իրենց իսկ կարծիքով, սպասվում են  տհաճ զրույցներ եւ նրանք փորձում են այս ճանապարհով խուսափել դրանից»,-նշեց Թորոսյանը:

Նա հիշեցրեց, որ Վրաստանի Վերաինտեգրացման փոխնախարար Ելենա Թեոդորաձեն հայտարարելով, թե իրենք  Էջմիածնի եկեղեցուն Վրաստանում կարգավիճակ չենք տա, արտահայտել է նաեւ Վրաստանի  քաղաքական վերնախավի վերաբերմունքը այս խնդրի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ