News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը բյուջեի քննարկումների ժամանակ 2018 թվականի բյուջեն անարդար ու անխիղճ է անվանել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ HDP-ի հայ պատգամավորը խիստ քննադատել է թուրքական իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ շեշտելով, թե երկրում հարկերը բարձրացվում են ոչ թե բարօրության, այլ պատերազմներին պատրաստ լինելու համար։ «Բյուջեում ծախսերն ամենաշատը ավելացել են անվտանգության բաժնում։ Այսինքն միլիոնավոր քաղաքացիներ ավելի շատ հարկեր են վճարելու, որ գնվի C-400: Իշխանությունները պատերազմական քաղաքականության փոխարեն, լավ կլիներ ժողովրդավարական ճանապարհով լուծեին հարեւանների հետ հարցերը եւ C-400  կամ այլ զինատեսակների վրա ծախսվող գումարի կարիք չէր լինի»,-ասել է Փայլանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ