News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը բարելավել է կանխիկով սպառողական վարկերի տրամադրման պայմանները` էականորեն նվազեցնելով տարեկան տոկոսադրույքը:

Համաձայն նոր պայմանների, վարկերը տրամադրվում են մինչեւ 120 ամիս մարման ժամկետով, տարեկան տոկոսադրույքը սկսում է 20%-ից, իսկ վարկի առավելագույն գումարը 1.600.000 ՀՀ դրամ է: Վարկը տրամադրվում է ցանկացած նպատակի համար, առանց գրավի կամ երրորդ անձանց երաշխավորության պահանջի:

«Արդշինբանկը մշտապես աշխատում է վարկերն առավել հասանելի դարձնելու եւ մատուցվող ծառայությունների ցանկն ընդլայնելու ուղղությամբ: Բարելավված պայմանների շնորհիվ Բանկի սպառողական վարկերը հասանելի են դարձել ավելի մեծ թվով հաճախորդների: Պարզեցվել են դրամական միջոցների տրամադրման գործընթացը, էականորեն կրճատվել է վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամանակահատվածը. այժմ վարկը տրամադրվում է տեղում հաշված րոպեների ընթացքում: Չի պահանջվում նաեւ եկամուտը հավաստող փաստաթուղթ»,- նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը: 

Կանխիկով սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկցած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ:

Նշենք նաեւ, որ մինչեւ 12 ամիս ժամկետով վարկերի դեպքում վարկառուից չի պահանջվում «Դժբախտ պատահարից» ապահովագրություն:

Կանխիկով սպառողական վարկերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով պաշտոնական կայք հետեւյալ հղմամբ՝ goo.gl/H4nT5K, զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ