News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի սպաները «քաղաքում մարտ» վարելու փորձ են ձեռք բերել ցուցադրական հատուկ մարտավարական վարժանքներում: Վարժանքներն անցկացվել են միավորման հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում միավորման մոտոհրաձգային, տանկային, զենիթահրթիռային, հրետանային, ինժեներական եւ բժշկական ստորաբաժանումների զինծառայողները գործնականում ցուցադրել են պայմանական հակառակորդից բնակավայրի եւ ապօրինի զինված կազմավորումների կողմից պատանդառվածների ազատագրման մարտական գործողություններ:

Անդրկովկասում ռուսական միավորման հատուկ մարտավարական վարժանքներն անցկացվում են սպայական կազմի եւ բոլոր կարգերի զինծառայողների պատրաստության շրջանակում՝ ժամանակակից մարտական գործողություններ վարելու հեռանկարային փորձի յուրացման նպատակով:

Վարժանքներին մասնակցել է ավելի քան 300 զինծառայող, գրեթե 50 միավոր ավտոմեքենա եւ զրահատանկային տեխնիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան. Հանդիպելու է Պուտինին
Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը...
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ Մայիսի 9-ի միջոցառմանը Մոսկվայում. ՀՀ վարչապետ
Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը...
Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ․․․
Վարչապետին թույլ չեն տվել մեկնել ՌԴ նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել. «Հայաստան»
Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել...
Ամենաշատ