Դաշնակցության շարքերում փոխվարչապետի հարյուրավոր թեկնածուներ կան, սակայն դեռեւս որեւէ մեկի թեկնածության հարցը չի քննարկվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նրա խոսքով, փոխվարչապետի պաշտոնի համար ՀՅԴ-ում բացարձակ քննարկում չի եղել. «Դա հնարավորի հարց է, դեռ շատ շուտ է դրա մասին քննարկումներ անելը: Ես չգիտեմ՝ 2018-ից հետո ՀՅԴ-ն մաս կկազմի կոալիցիային, թե չէ, բայց կրկնում եմ՝ բացաձակապես չի խոսվել այդ բաների մասին»:
Դավիթ Լոքյանի խոսքով, թեկնածուի պակաս ՀՅԴ-ն չունի. «Ցանկացածի թեկնածությունը հավանական է, ով շատ թե քիչ չափով կառավարման հետ կապ ունեցող մարդ է: Այդպիսիք հարյուրավորներ կան մեր կուսակցությունում»: