News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը կոռուպցիայի դեմ պայքարի արշավ է սկսել: Սակայն նախարարների եւ ավագ արքայազների կալանավորումները շատ զարմացած արաբ դիտորդների համար իշխանության համարձակ, բայց վտանգավոր համախմբում էին նշանակում:

Այս մասին «The Washington Post»-ի կայքում 11 արքայազների եւ 4 գործող նախարարների կալանավորումների մասին հոդվածում գրում է վերլուծաբան Դեվիդ Իգնատիուսը :

«Նա նոր Սաուդյան Արաբիա է ստեղծում»,- այս մասին վերլուծաբանի հետ զրույցում ասել է Սաուդյան Արաբիայի բիզնեսի ներկայացուցիչներից մեկը՝ հավելելով, որ դա շատ վտանգավոր քայլ է, քանի որ գահաժառանգ արքայազնը միաժամանակ ձեռնոց է նետում արքայազներին եւ կրոնական պահպանողականներին:

Բացի այդ, նրա խոսքով, կալանավորվածների թվում է արքայազն Միտեբ բին Աբդուլան՝ նախորդ թագավորի որդին եւ ազգային գվարդիայի ղեկավարը: Հենց այս կառույցը թագավորական ընտանիքի հավասարակշռության մասն էր կազմում:

«Այժմ այդ հավասարակշռությունը խախտվել է»,- նշել է նա:

Հեղինակը նշում է, որ գահաժառանգ արքայազնը գիտակցաբար եւ մտադրված է խախտում Սաուդյան Արաբիայի կառավարման ավանդական համակարգը, որը կապված է թագավորական ընտանիքում կոնսենսուսի հասնելու դանդաղ գործընթացի հետ:

Երիտասարդ արքայազնը դրա փոխարեն զավթել է գործադիր իշխանությունը եւ համառորեն հասնում է իր օրակարգին: Նրա նպատակը երիտասարդ սաուդների շրջանում հայտնի դառնալն է եւ ցանկանում է ներգրավել նրանց, ովքեր նոր թագավորության ստեղծման հույս ունեն:

Նա նաեւ հույս ունի, որ կրոնական իշխանութւյունը կսատարի այդ փոփոխություններին:

 Իգնատիուսի կարծիքով՝ անցյալ շաբաթ կատարված բարեփոխումների հռետորաբանությունը եւ զտումն ինչպես Չինաստանում «բռնապետական ռեժիմների մոտեցումներն է հիշեցնում»:

«Սի Ցզինպին կոռուպցիայի դեմ պայքարի համանման մեթոդ էր օգտագործում կուսակցական եւ ռազամական առաջնորդների սերունդին փոխարինելու եւ հավաքական ղեկավարության ոճը փոխելու համար, որը վերջերս ընդունված է չինացի ղեկավարների մոտ»,- նշում է նա:

Բացի այդ, վերլուծաբանը նշում է, որ արքայազնին աջակցում է ԱՄՆ նախագահ Թրամփը եւ իր շրջապատը, որոնք նրան ստատուս քվոյի խախտող, միաժամանակ նաեւ հարուստ մագնատ եւ պոպուլիստական ապստամբ  են համարում.

«Պատահական չէ, որ նախորդ ամսին Թրամփի ավագ խորհրդատու Ջարեդ Քուշները եւ իր փեսան այցելեցին Էր Ռիյադ: Ասում են՝ երկու արքայազները մոտ մինչեւ գիշերվա 4-ը չեն քնել՝ միմյանց պատմություններ եւ ծրագրերի ռազմավարության մասին պատմելով»,- նշում է վերլուծաբանը՝ հավելելով, որ Սի Ցզինպինը եւ կոռուպցիայի դեմ նրա պայքարը արքայազնի համար ընդօրինակման իրական մոդել կարող են լինել:

«Գահերի խաղ»-ի սաուդյան տարբերակը՝ 11 արքայազնները Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդի գահի ճանապարհին

Սկանդալ թագավորությունում. ՍաուդյանԱարաբիայում 11 արքայազնի են ձերբակալել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիան հայտարարել է տասնյակ պետական նախարարությունների 207 աշխատակիցների ձերբակալման մասին
Ձերբակալվածների անունները չեն նշվում, եւ անհասկանալի է, թե երբ են կատարվել ձերբակալությունները․․․
Սաուդյան թագավորի ձերբակալված եղբայրը թագաժառանգ արքայազնին գահը հանձնելու դեմ է հանդես եկել
77-ամյա արքայազն Ահմեդը Երդմնակալության խորհրդի այն երեք անդամներից էր, որը բացահայտ իր առարկություններն է հայտնել այդ մասին թագավորին․․․
Սաուդյան արքայազն Ալվալիդ Բին Թալալը վերադարձել է բիզնես
Նա 266 մլն դոլարի ներդրում է արել Deezer երաժշտական ընկերությունում...
Սաուդյան Արաբիայի իշխանությունները շարունակում են միլիարդատերերին կալանավորված պահել
Նրանց խոշտանգում են, ծեծում եւ քնից զրկում…
Էր Ռիադի իշխանություններր հայտնել են հակակոռուպցիոն գործով ավելի քան 100 մլրդ դոլար առգրավել
Ներկայացված տարբեր ակտիվների տեսքով՝ ներառյալ անշարժ գույք, կոմերցիոն կազմակերպություններ, արժեթղթեր, դրամական միջոցներ եւ այլ ակտիվներ…
Սաուդյան Արաբիայում ազատ են արձակել կոռուպցիայի գործով բոլոր ձերբակալվածներին
Վերջինն ազատվածների թվում է Saudi Bunladin group ընկերության ղեկավար Բաքր բին Լադենը եւ նրա ընտանիքի մյուս անդամները, որոնք ձերբակալվել էին նոյեմբերին կոռուպցիայի դեմ պայքարի զանգվածային արշավի շրջանակներում․․․
Ամենաշատ