News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի դեմ նորաստեղծ հանձնաժողովը հայտատարել է, որ բարձրաստիճան անձանց վերջին կալանավորումների հետ կապված լայնատարած կոռուպցիայի մասին ապացույցներ է ստացել:

AP-ն հաղորդում է, որ գլխավոր դատախազ Սաուդ ալ Մոհեբը հայտնել է, որ դատական գործընթացները ժամանակին կսկսվեն եւ որ դա կոռուպցիան արմատախիլ անելու կենսականորեն կարեւոր գործընթացի միայն սկիզբն է:

Հանձնաժողովի անդամ Խալիդ ալ Մեհայսենը հայտարարել է, որ կասկածյալներին այս պահին հարցաքննում են. կառավարության առաջին ապացույցը, որ այդ անձինք ձերբակալվել են:

Սակայն նա չի նշել կասկածյալների անունները: Նրա խոսքով՝ հետաքննությունը բարդ խնդիր է՝ հաշվի առնելով այն, որ գործում ներգրավված են ազդեցիկ պաշտոնատար անձինք եւ իշխանության ներկայացուցիչներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերոնշյալ հանձնաժողովի կարգադրությամբ, որը ղեկավարում է Մուհամադ բին Սալման գահաժառանգ արքայազնը, 11 արքայազն, 38 պաշտոնյա եւ գործարարներ են ձերբակալվել: Ձերբակալվածների թվում է միլիարդատեր, արքայազն Ալ Վալիդը, հանգուցյալ թագավոր Աբդուլայի երկու որդիները եւ ազդեցիկ գործարարներ, ներառյալ «Բինլադին» ընկերութւունների խմբի նախագահը եւ արաբական MBC հեռուստաալիքների հիմնադիրը:

«Գահերի խաղ»-ի սաուդյան տարբերակը՝ 11 արքայազնները Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդի գահի ճանապարհին

Սկանդալ թագավորությունում. Սաուդյան Արաբիայում 11 արքայազնի են ձերբակալել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիան հայտարարել է տասնյակ պետական նախարարությունների 207 աշխատակիցների ձերբակալման մասին
Ձերբակալվածների անունները չեն նշվում, եւ անհասկանալի է, թե երբ են կատարվել ձերբակալությունները․․․
Սաուդյան թագավորի ձերբակալված եղբայրը թագաժառանգ արքայազնին գահը հանձնելու դեմ է հանդես եկել
77-ամյա արքայազն Ահմեդը Երդմնակալության խորհրդի այն երեք անդամներից էր, որը բացահայտ իր առարկություններն է հայտնել այդ մասին թագավորին․․․
Սաուդյան արքայազն Ալվալիդ Բին Թալալը վերադարձել է բիզնես
Նա 266 մլն դոլարի ներդրում է արել Deezer երաժշտական ընկերությունում...
Սաուդյան Արաբիայի իշխանությունները շարունակում են միլիարդատերերին կալանավորված պահել
Նրանց խոշտանգում են, ծեծում եւ քնից զրկում…
Էր Ռիադի իշխանություններր հայտնել են հակակոռուպցիոն գործով ավելի քան 100 մլրդ դոլար առգրավել
Ներկայացված տարբեր ակտիվների տեսքով՝ ներառյալ անշարժ գույք, կոմերցիոն կազմակերպություններ, արժեթղթեր, դրամական միջոցներ եւ այլ ակտիվներ…
Սաուդյան Արաբիայում ազատ են արձակել կոռուպցիայի գործով բոլոր ձերբակալվածներին
Վերջինն ազատվածների թվում է Saudi Bunladin group ընկերության ղեկավար Բաքր բին Լադենը եւ նրա ընտանիքի մյուս անդամները, որոնք ձերբակալվել էին նոյեմբերին կոռուպցիայի դեմ պայքարի զանգվածային արշավի շրջանակներում․․․
Ամենաշատ