News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն ավանդաբար շատ լավ մակարդակի վրա են, այդ պատճառով երկրները ԵՄ–ի հետ նոր համաձայնագրի կարիք չունեն երկկողմ կապերի կլիմայի բարելավման համար։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Բարտոշ Չիխոցկին։

«Լեհ–հայկական հարաբերություններն ավանդաբար շատ լավ մակարդակի վրա են։ Մեր երկրների միջեւ համագործակցությունը երկար պատմություն ունի՝ հատկապես հաշվի առնելով այն, որ հայկական համայնքը Լեհաստանում դարեր շարունակ առկա է։ Այսպիսով՝ մենք Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերական համաձայնագրի կարիք չունենք երկկողմ հարաբերությունների կլիման բարեփոխելու համար։ Մենք, սակայն, այդ համաձայնագրի կարիքն ունենք տնտեսական համագործակցության առումով մեր հարաբերությունների զարգացման համար։ Քանի որ այդ համաձայնագիրը շատ acqui communataire (ԵՄ իրավական նորմերի իրավական հայեցակարգ, խմբ.) ունի, դրա իրականացումը կհանգեցնի բիզնեսի, ստանդարտների եւ ընթացակարգերի վարման կանոնների ներդաշնակեցմանը։ Դա կթեթեւացնի մեր տնտեսական փոխանակումը, եւ մենք հույս ունենք, որ նշանակալիորեն կմեծացնի դրա ծավալը։ Վերջին հաշվով դա նաեւ կարող է նպաստել ավելի սերտ քաղաքական համագործակցության»,– ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԵՄ–ի հետ նոր գործարքը ազդելու Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման վրա։

Լեհաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ իր երկիրը սպասում է, որ «Արեւելյան գործընկերության» առաջիկա գագաթնաժողովը կցուցաբերի միասնություն եւ կներկայացնի «Արեւելյան գործընկերության» տեսլականը, որը կիսում են ԵՄ անդամ  ու գործընկեր երկրները։

«Հրավիրված վարչապետների եւ պետության ղեկավարների մասնակցությունը դրա ապացույցն է։ Մենք ուզում ենք պահպանել Արեւելյան գործընկերության երկրների «եվրոպական ձգտումների եւ եվրոպական ընտրության» լեզուն։ Մենք գիտենք, որ ԵՄ–ում չկա ընդլայնման քաղաքականության հարցում միասնական դիրքորոշում, այդ պատճառով մենք պրագմատիկորեն չենք զբաղվում այդ հարցով եւ կենտրոնանում ենք ավելի շատ կոնկրետ արդյունքների վրա, որոնք զգալի օգուտ կբերեն մեր համաքաղաքացիների համար։ Սակայն մենք հավատարիմ ենք այն գաղափարին, որ ԵՄ համաձայնագրերին համաձայն՝ եվրոպական ամեն երկիր կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել։ Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագրի լեզուն շատ կարեւոր է, բայց մենք պետք է առաջին հերթին կենտրոնանանք մեր արեւելյան հարեւանների համար երկարաժամկետ հեռանկարի  վրա»,– ասել է Չիխոցկին։

Դիվանագետը համաձայն է, որ մենք ապրում ենք անհանգիստ ժամանակաշրջանում, եւ ԵՄ–ն իրոք իր խնդիրներն ունի։ Միաժամանակ  նա հավելել է, որ ԵՄ–ն միշտ զարգացել է ճգնաժամերի շնորհիվ եւ հաղթահարել է դրանք, եւ նույնն էլ վերաբերում է «Արեւելյան գործընկերությանը»։

«2009 թվականին իր ստեղծման պահից սկսած՝ «Արեւելյան գործընկերությունը» մշտապես բախվել է կառավարման մեջ ճգնաժամերի՝ Վրաստանում ու Ուկրաինայում զինված հակամարտությունը, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերության» բոլոր անդամ երկրների, Բելառուսից բացի,  տարածքային ամբողջականությունը։ Այդուհանդերձ մենք կարողացել ենք ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ եւ ազատականացնել վիզային ռեժիմը նրանց համար։ Մենք պատրաստվում ենք Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր կնքել, մենք արդեն բանակցություններ ենք սկսել Ադրբեջանի հետ համանման համաձայնագրի շուրջ։ Բելառուսը նույնպես ազդանշում է համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին»,– ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ ԵՄ–ն նաեւ պատրաստ է Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին բանակցությունների, եւ դա մեծ քայլ է՝ հատկապես հաշվի առնելով անսպասելի խոչընդոտները։

Սակայն լեհ պաշտոնյան նշում է, որ իրենց չեն գոհացնում ձեռքբերումները, եւ իրենք ուզում են առաջ շարժվել, քանի որ «Արեւելյան գործընկերության» ապագան հիմնականում վերաբերելու է համապատասխան սեկտորներում ստանձնած պարտականությունների կատարմանը։

«Ահա թե ինչու մենք պետք է սեկտորային համագործակցության ոլորտներ գտնենք, որոնք հատկապես արժեքավոր կլինեն եւ որոնք ընդունելի կլինի բոլորի համար՝ անկախ ԵՄ–ի հետ համագործակցության ամբիցիաներից»,– ասել է փոխարտգործնախարարը։

Չիխոցկու կարծիքով կողմերը պետք է կենտրոնանան փոխադարձ կապերի բոլոր տեսակների ընդլայնման վրա, այդ թվում՝ տրանսպորտը, էներգիան, մարդկանց միջեւ կապերը։ Թվային կապի, օնլայն լրատվամիջոցների մշակումը վ–ռորոշ նշանակություն է ունենալու հատկապես երիտասարդների համար, որոնց համար գաջեթները այլընտրանքային տեղեկության միակ աղբյուրն են։

«Մենք հույս ունենք, որ տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը (TEN-T) հաջողությամբ կտարածվի «Արեւելյան Եվրոպայի» երկրների վրա։ Ներքին ներդրումների եվրոպական պլանը (EIP) արդեն գործարկվել է։ Դա թույլ կտա մեծացնել ներդրումները այդ ծրագրի անդամ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների մեջ։ Այդ կապակցությամբ մենք պետք է հեռուն  նայենք՝ Ասիայի ուղղությամբ, օրինակ, «Մեկ գոտի եւ մեկ ուղի» նախաձեռնության համատեքստում։ «Արեւելյան գործընկերության» երկրները կարեւոր տրանզիտային նշանակություն ունեն ԵՄ–ի եւ Ասիայի միջեւ ցամաքային ճանապարհների համար։ Մենք ընդհանուր շահերից է բխում չունենալ որեւէ խոչընդոտ»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ