News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, շուրջ մեկ տարի պաշտոնավարելով, համոզվել է՝ ախորժակը ուտելիս է բացվում եւ կառավարությունից հեռանալու ցանկություն չունի։ Խոստովանում է՝ լծվել է համակարգի քայքայմանը, թե ինչու, մանրամասնել է NEWS.am–ի հետ զրույցում։

Պարոն Ալթունյան, առողջապահության ոլորտում փոփոխությունների Ձեր գաղափարները ավելի շատ քննադատվեցին, հաճախ գրվեց Ձեր պաշտոնանկության մասին, ավելին եղան լուրեր, որ պաշտոնավարման սկզբում Դուք էլ եք հեռանալու ցանկություն ունեցել, հիմա ինչպե՞ս եք տրամադրված։

Եթե նման ցանկություն ունենայի, արդեն գնացած կլինեի, այդպիսի ցանկություն չկա, ընդհակառակը վարչապետի ասած «դռայվը» միայն ավելանում է։ Ախորժակը գալիս է ուտելու ժամանակ.... բայց դա չի նշանակում, որ ես ինչ–որ բան ուտում եմ (ծիծաղում է-հեղ.

Ձեր նշած «դռայվը» Կարեն Կարապետյանի «դռայվով» է պայմանավորվա՞ծ։ Օրինակ, առանց Կարեն Կարապետյանի Ձեզ պատկերացնո՞ւմ եք կառավարությունում։ Ձեր իրականացրած փոփոխությունները կարծես միայն վարչապետի սրտով են։

Ով ասաց, ես կասեի՝ փոփոխությունները նախագահի սրտով են, ես կասեի՝ խորհրդարանի ակտիվ մասի սրտով են, ընդդիմության սրտով են, բոլոր նրանց սրտով են, որոնք մտածում են ոչ թե իրենց, այլ հասարակության մասին։

2018 թվականին կառավարություն է փոխվելու, այն սարերի հետեւում չէ, տեղյա՞կ եք՝ կառավարության կազմում ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում, ովքե՞ր են մնալու կամ հեռանալու։

Այսպիսի ասացվածք կա, ասում է՝ սովորիր ոնց որ ապրելու ես ընդմիշտ եւ ապրիր այնպես՝ ոնց որ մահանալու ես վաղը։ Հիմա ես ապրում եմ... որպես մշտական նախարար եւ հույս ունեմ, որ իմ հետնորդը, կառավարության հետնորդները նույն ռազմավարությունը կորդեգրեն։

Իսկ նախարարությունում ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները աշխատակիցների հետ, Դուք կադրային այլ քաղաքականություն եք վարում, ֆինանսիստներին ավելի շատ եք նախապատվությունը տալիս, քան մասնագետներին...

Իսկ Դուք տեղեկություն ունեք, որ չե՞մ հարմարվել։ Եթե ինձ կոնկրետ անուններով ասեք, շատ շուտ կհարմարվեմ (ծիծաղում է. հեղ)...Ես կարծում եմ՝ հարմարվել է այն մասը, որը արդյունավետ աշխատում է։ Փոփոխությունները միշտ են լինում, արյունը վերափոխվում է ամեն 180 օր, օրգանիզմը վերափոխվում է յոթ տարին մեկ։ Եթե ես չտեսնեմ՝ ոնց է զարգանում նախարարությունը, եթե ես չտեսնեմ՝ որ կողմ է զարգանում ոլորտը, ուրեմն եկել է լճացման շրջան, եւ ժամանակն է նախարարին փոխելու։

Կարծիքներ կան, որ Ձեր մոտեցումներըը հիմնահատակ քայքայում է տարիների կառուցած համակարգը...

Իհարկե պետք է քայքայեն, ոնց կարող է չքայքայեն... միշտ նորը դուրս է մղում հնին։

Տպել
Ամենաշատ