Թուրքիայի Բուրսա քաղաքին կից արդյունաբերական հատվածում գտնվող ներկերի գործարանում նոյեմբերի 8–ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ներկերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել են 4 եւ վնասվածքներ ստացել՝ 10 աշխատող։
Փրկարարներն աշխատանքներ են իրականացնում փլատակների տակ մնացած մյուս աշխատողներին գտնելու ուղղությամբ։
Նշվում է, որ պայթյունը տեխնիկական անսարքության հետեւանքով է տեղի ունեցել։