News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես որպես քաղաքացի չէի ցանկանա ԳՄՕ պարունակող ապրանք օգտագործել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Սննդամթերքի անվտագության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:

Նրա խոսքով, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասով գիտության մեջ դեռ կան տարրբեր քննարկումներ. «Մեր ծառայությունը գործողություններ է իրականացնում իր լիազորությունների շրջանակներում եւ ուսումնասիրում է շրջանառության գործընթացը: Ներկայումս, «Մոնսանտո» ընկերության կողմից ներկրված սերմերի ծավալը չի գերազանցում 1 տոկոսը ընդհանուր ներկրման մեջ: Չեմ կարծում, որ դա մեծ ռիսկ է պարունակում»,-ասաց նա:

Իշխան Կարապետյանը տեղեկացրեց, որ 2018-ին ՍԱՊԾ-ն նախատեսել է լայնածավալ մոնիտորինգային ծրագրեր իրականացնել՝ բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների եւ ԳՄՕ-ների մասով. «Այդ արդյունքներն ամփոփելուց հետո կունենանք ամբողջական պատկեր վերահսկողության մասով գնահատականներ տալու»:

Հարցին, թե որքանով է նպատակահարմար թույլ տալ, որ ԳՄՕ պարունակող սննդամթերքը մտնի Հայաստան, ՍԱՊԾ պետ-ը պատասխանեց, որ իրենք գործում են իրենց լիազորությունների շրջանակում. «Իմ իրավասություններից դուրս է՝ նման սննդամթերքը կգա Հայաստան, թե ոչ: Ես ինքս որպես մարդ, որպես քաղաքացի, բնականաբար չեմ կարծում, որ ԳՄՕ պարունակող մթերքը նպատակահարմար է իրացնել Հայաստանում, բայց գիտության մեջ կան քննարկումներ որոնք դեռ շարունակվում են՝ կապված ԳՄՕ մթերքների վնասական ազդեցության եւ գյուղատնտեսության տեսանկյունից դրանց արդյունավետության հետ: Այդ վեճը դեռ գնում է, բայց ես որպես քաղաքացի չէի ցանկանա նման ապրանք օգտագործել»:

Իշխան Կարապետյանը նշեց նաեւ, որ Հայաստանում սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությամբ սահմանված է պահանջ՝ սննդամթերքի մասով, եթե ԳՄՕ-ի պարունակության մասին պետք է անպայման մակնշում կատարվի. «Ինչ վերաբերում է Մաքսային միության կանոնակարգերին, ապա կրկին նախատեսված է սննդամթերքում ԳՄՕ-ի համար համապատասխան մակնշում: Սահմանված է, որ սննդամթերքի բաղադրության մեջ թույլատրելի շեքում՝  0,9 տոկոս»:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը նշել է, որ Հայաստանի շուկա է մտնում «Monsanto» ընկերությունը, որը զբաղվում է ԳՄՕ սերմերի արտադրությամբ: Արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի բնակչության համար: Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը եւս կոչ է արել մարդկանց հեռու մնալ «Monsanto»-ի արտադրանքից: 

ԱՄՆ դեսպանատունն այս խնդրի առնչությամբ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է, որ «Մոնսանտո» ընկերության արտադրանքից եւ ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայացվելու է ֆերմերների եւ ագրոբիզնեսների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ