News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Հայաստանի բնակիչներին կոչ է արել հեռու մնալ Մոնսանտո ամերիկյան ընկերության արտադրանքից։

 

 

Ի՞նչ ընկերություն է դա, որի անունն այդքան հաճախ է հանդիպում միջազգային նորություններում։ Սկսենք դրա  պատմությունից։

Մոնսանտոն ստեղծվել է 1901 թվականին ոմն Ջոն Ֆրենսիսի Քուինիի կողմից։ Երկար ժամանակ ընկերությունը զբաղվում էր քիմիական արտադրանքով։ Առաջին փուլում դա սախարինն էր Կոկա Կոլայի համար, հետո հերթը հասավ կոֆեինին եւ վանիլինին։ Ի վերջո ընկերությունը յուրացրեց քիմիական արտադրանքը՝ պլաստիկն ու սինթետիկ մանրաթելը։ Դրանց ավելացավ նաեւ տխրահռչակ Agent Orange-ը, որը ամերիկացիները լայորեն կիրառում էին Վիետնամի պատերազմի ժամանակ անտառների ոչնչացման նպատակով։

20 տարի առաջ Մոնսանտոյի գործունեության մեջ արդեն որակական փոփոխություն տեղի ունեցավ։ Ընկերությունը սկսեց զբաղվել գենետիկորեն մոդիֆիկացված գյուղատնտեսական կուլտուրաների արտադրությամբ։ Սկզբում դա սոյան էր, բամբակը, հետո տեսականին ընդլայնվեց։ Ընկերությունը սկսեց միաժամանակ կլանել մրցակիցներին՝ այլ ընկերությունների, որոնք զբաղվում էին գյուղատնտեսության  համար սերմերի արտադրությամբ։

Ի վերջո Մոնսանտոն ընդլայնեց իր աշխարհագրությունը եւ միջազգային կազմակերպության կարգավիճակ ստացավ։ Հիմա այն բույսերի բիոտեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար է համարվում։ Միաժամանակ այն դարձել է քննադատության առարկա բնապահպանների եւ հասարակական զանգվածների կողմից։

Ահա լրատվամիջոցներում  հայտնված հոդվածների վերնագրերը, որոնք վերաբերում են  արտադրանքին եւ դրա հեղինակությանը։ «Ֆրանկեյշտեյնի ուտելիք», «Աշխարհում ամենաատելի ընկերությունը», «Մոնսանտոն Երկիր մոլորակի թշնամին է» եւ այլն։

Ի դեպ, Մոնսանտոն միակ ընկերությունը չէ, որը գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանք է արտադրում։ Քննադատությունը նրա հասցեին սկսեց հնչել այն բանից հետո, երբ ընկերությունը Եվրոպայի համար ԳՄՕ սերմեր սկսեց արտադրել։ Որոշ մասնագետներ հոդվածներում եւ ելույթներում պնդում էին, թե ԳՄՕ-ն անվտանգ է։

Իսկ անկախ փորձագետները եւ հասարակությունը բուռն բողոք է հայտնում դրա օգտագործման դեմ։

Ապրիլին Միջազգային տրիբունալը բառացիորեն Մոնսանտոյին անարգանքի սյանը գամեց։ Մասնավորապես, նշվում էր, որ ընկերությունը բացասաբար է անդրադառնում մաքուր շրջակա միջավայրից օգտվելու իրավունքի, ուտելիքի եւ առողջության իրավունքի վրա։ Սակայն այս ոլորտում միջազգային իրավունքը, լինելով անկատար, ինչպես կարծում են Տրիբունալի անդամները, թույլ չի տալիս ընկերությանը պատասխանատվության ենթարկել։

Մոնսանտոն, պարզվում է, առեւտրային միջնորդների միջոցով վաղուց արդեն ներկա է Հայաստանում։ Մասնավորապես, իրացնում է սերմեր մեր գյուղացիներին։ Սակայն ԱՊՀ-ում ընկերության վաճառքի մենեջեր Ալեքսանդրր Զյագինցեւի խոսքով՝ գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանք իրենք չեն առաջարկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ նախագահը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը
Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ...
Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ
Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները Եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ...
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ...
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած.  ՀՀ նախագահը՝ ԱՄՆ-ում
Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի...
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ