News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք հիմա ուսումնասիրում ենք, թե ինչ է արել «Monsanto» ընկերությունը մինչ այսօր, որովհետեւ այդ ընկերությունը շատ վաղուցվանից, 20 տարի է գրանցված է Հայաստանում եւ գործունեությունը է ծավալում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով ԳՄՕ սերմեր ներմուծող Monsanto ընկերության գործունեությանը Հայաստանում:

Դիտարկմանը, որ հնարավոր է, այդ ընկերությունը ԳՄՕ սերմեր է ներկրում Հայաստան, նախարարը չբացառեց՝ նշելով. «Հնարավոր է: Հիմա ուսումնասիրում ենք դաշտ, որ հասկանանք, թե ինչ ռիսկեր կան նրանց արած աշխատանքներում: Հասկանանք, թե ինչ ռիսկեր կան ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում, այլեւ ընդհանրապես, նաեւ բնապահպանության նախարարության հետ համատեղ: Հիմա չեմ կարող ասել, որ քայլեր ենք ձեռնարկել կամ ձեռնարկելու ենք: Ուսումնասիրությունից հետո մի քանի օրվա ընթացքում կասենք: Մենք չենք համագործակցում այդ ընկերության հետ, իրենք իրենց համար գործունեությունը են ծավալում: Մենք կուսումնասիրենք, թե ինչ են իրենք անում, որքանով են այդ ԳՄՕ սերմերը տարածված, ինչ են իրենք ներմուծում»:

Նախարարը տեղեկացրեց, որ ԳՄՕ սննդամթերքների հետ կապված օրենսդրական նախաձեռնություն 2013-ին եղել է, սակայն իրեն անհայտ պատճառներով շարունակություն չի ունեցել:

հարցին, թե վտանգ տեսնում եք ԳՄՕ արտադրանքի հետ կապված, նախարարը դրական պատասխան տվեց. «Միշտ վտանգը կա: Օրգանիկը մնում է օրգանիկ: Այստեղ պետք է հասկանալ, թե այն ինչ այսօր հայտարարվում է, որքանով է համապատասխանում իրականությանը եւ ինչքան ռիսկեր ունենք: Հիմա չունենք օրենք: Մինչեւ հիմա չենք ուսումնասիրել խնդիրը»:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը նշել է, որ Հայաստանի շուկա է մտնում «Monsanto» ընկերությունը, որը զբաղվում է ԳՄՕ սերմերի արտադրությամբ: Արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի բնակչության համար: Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը եւս կոչ է արել մարդկանց հեռու մնալ «Monsanto»-ի արտադրանքից:

ԱՄՆ դեսպանատունն այս խնդրի առնչությամբ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է, որ «Մոնսանտո» ընկերության արտադրանքից եւ ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայացվելու է ֆերմերների եւ ագրոբիզնեսների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ