News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգում ընթացող Համաշխարհային ժողովրդավարության ֆորումում Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովորդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է հայ լրագրողի հարցին։

Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ CHP–ի առաջնորդն իր ելույթի ժամանակ, պատասխանելով հայ լրագրողի հարցին՝ ասել է. «Արդեն գիտենք, որ պոպուլիզմը ժողովրդավարության համար մեծ վտանգ է։ Դրա դեմ պետք է միասին պայքարենք։ Հարցնում են պոպուլիստներին համոզելու համար ի՞նչ եք առաջարկում։ Գնում եք ժողովրդի մոտ, նստում եք ժողովրդի հետ, ճշմարտությունն եք խոսում։ Պետք է բացատրել, թե պոպուլիստական խոսքերն ինչ աղետ են հասարակության համար։

Երեւանից եկած իմ ընկերն ասում է, թե երկարատեւ ժամանակահատվածում պոպուլիստները հաջողության չեն հասնի։ Նա ճիշտ է ասում։ Երկարատեւ ժամանակահատվածում չեն կարող հասնել։ Բայց այդ ընթացքում ժողովուրդը ծանր է վճարում։  Դրա համար, եթե չեք ուզում, որ ձեր ժողովուրդը ծանր վճարի, պետք է պոպուլիզմի դեմ պայքարեք»,–ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ