News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Մոլդովան տնտեսության մեջ համագործակցության ավանդական ուղղությունների հետ մեկտեղ, անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն հատկացնեն բարձր տեխնոլոգիաներին, նորարարություններին: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպմանը։

«Պարոն Դոդոնն առաջին անգամ է պաշտոնական այցով գտնվում Հայաստանում: Եվ նա Մոլդովայի միակ ու առաջին նախագահն է, ով այցելել է Հայաստան: Այս այցը խորհրդանշական է նաեւ այն պատճառով, որ տեղի է ունենում մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում: Մեր ժողովուրդների միջեւ կապերը գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ, եւ դա ընդգծում է մեր հարաբերությունների խորությունն ու երկու ժողովուրդների փոխադարձ համակրանքը»,- ասելէ  Սարգսյանը։

Նրա խոսքով, հարցերի շրջանակը, որոնց անդրադարձել են, լայն էր: «Պարոն նախագահի հետ մենք հատուկ ուշադրություն ենք հատկացրել առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը: Չնայած այն փաստին, որ Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ 2017 թվականի առաջին ինն ամիսների առեւտրաշրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է 33 տոկոսով, ընդ որում՝ հայկական արտադրանքի արտահանումը՝ 2.1 անգամ, մենք չենք կարող բավարարվել դրանով, եւ անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել բիզնեսին, որպեսզի աճի այդ միտմանը հաղորդենք կայուն բնույթ: Կարծում եմ, որ տնտեսության մեջ համագործակցության ավանդական ուղղությունների հետ մեկտեղ, մեր երկրներին անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն հատկացնել բարձր տեխնոլոգիաներին, նորարարություններին»,- նշել է Սարգսյանը:

Նախագահի խոսքով, բանակցությունների ընթացքում ուշադրություն է հատկացվել նաեւ արտաքին քաղաքական թեմային: Համոզված եմ, որ փոխգործակցություն զարգացնելով մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության կապերի եւ փոխադարձ հարգանքի հունով, մենք կարող ենք հասնել ավելի արդյունավետ համագործակցության տարբեր բազմակողմ ձեւաչափերում: «Եվ մենք ողջունում ու աջակցում ենք Մոլդովայի Հանրապետության ձգտումը՝ ավելի սերտ համագործակցելու ինտեգրացիոն միավորումների հետ:
Բանակցությունների ընթացքում իմ կողմից եւս մեկ անգամ վերահաստատվեց ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Ընդգծվել է նաեւ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը՝ ուղղված իրավիճակի սրացումը թույլ չտալուն, հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով հավելյալ միջոցների ձեռնարկմանը»,- նշել է Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ