News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքական Cukurova Baris gazetesi կայքի լրագրող Օմեր Ալփդողանն անդրադարձել է մեծ շուքով քաղաքական դաշտ մտած ազգայնական  «Լավ» կուսակցության հայ հիմնադիրներին։

Թուրք լրագրողը շեշտում է, որ «Լավ» կուսակցության հիմնադիրների մեջ 2 հայ կա՝ Էլմաս Կիրակոսը եւ Թայլան Յըլդըզը։

«Էլմաս Կիրակոսը շատ թուրք ազգայնականների անհանգստացրել է։ Այսինքն, նրանք զարմանում են, թե ինչպես հայը կլինի թուրք ազգայնական եւ հարձակվում են տիկին Էլմասի վրա։  Որոշ ազգայնականներ էլ ենթադրում են, թե տիկին Էլմասը Հայաստանի կողմից է գործուղված որպես լրտես։ Սակայն ես կարծում եմ, որ մեր այդ պիտակավորումները սխալ են, եւ տիկին Էլմասն իրոք նվիրված է Թուրքիային եւ թուրք ազգայնականությանը։ Նման օրինակ եղել է արդեն, երբ «Ազգայնական շարժում» կուսակցության կազմում եղել է հայտնի հայ գործիչ Լեւոն Փանոս Դաբաղյանը»,–գրել է թուրք լրագրողը։

Նշենք, որ «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներն իր կողմնակիցերով հեռացավ «Ազգայնական շարժում» կուսակցությունից, երբ կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին պաշտպանեց Էրդողանի կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ծրագիրը։

Սոցհարցումները ցույց են տալիս, որ Մերալ Աքշեների գլխավորած «Լավ» կուսակցությունը կանցնի խորհրդարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ