News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօրվանից Ucom շարժական կապի բոլոր բաժանորդները հնարավորություն ունեն ակտիվացնելու 10 գիգաբայթ ծավալով նոր ինտերնետ փաթեթն ընդամենը 5000 դրամով: Կանխավճարային ծառայության բաժանորդները կկարողանան այն ակտիվացնել՝ հավաքելով 205*5# հրահանգը, իսկ հետվճարային ծառայության բաժանորդները՝ 200*5#-ը:

Փաթեթի վավերականության ժամկետը 30 օր է: Բաժանորդները կարող են վերահսկել սպառված մեգաբայթերի քանակը, ստուգել փաթեթի մնացորդը եւ վավերականության ժամկետը` հավաքելով 205*20# կանխավճարային եւ 200*20#՝ հետվճարային ծառայության համար:

«Այս փաթեթը կբավարարի բոլոր այն բաժանորդների պահանջները, ովքեր իրենց կյանքն առանց սմարթֆոնի չեն պատկերացնում: Այս ծավալի ինտերնետ փաթեթը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր գերադասում են գործնական նամակին պատասխանել նույն վայրկյանին ու ցանկացած վայրից, կամ նախընտրում են մտերիմների հետ հիմնականում առցանց զրույցի տարբերակը», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ միաժամանակ հնարավոր է ակտիվացնել մի քանի փաթեթ: Ինտերնետ փաթեթները հնարավոր է օգտագործել այն դեպքում, երբ բաժանորդի հեռախոսահամարը գտնվում է ակտիվ շրջանում եւ ինքը՝ բաժանորդը ռոմինգում չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ