News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են երեք երիտասարդների, որոնք Ախալցխայում գտնվող թուրքական բարում ծեծկռտուք էին ստեղծել, հայտնում է վարչության մամուլի ծառայությունը: Եվս 1 երիտասարդի նրանք ձերբակալել են ավելի ուշ, երբ նա ոստիկանության բաժանմունք է եկել իր ընկերներին աջակցելու համար, հաղորդում է Jnews.ge-ն: 

Ախալցխայի շրջանային դատարանի որոշմամբ չորս ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 10 օրով ազատազրկում:

Հետաքննության համաձայն, նոյեմբերի 9-ի գիշերը ալկոհոլի ազդեցության տակ երիտասարդները եկել են «ապրանքակայանի» թուրքական ռեստորան: Մեղադրյալները սկսել են վիրավորել բարի այցելուներին, ինչպես Վրաստանի, այնպես էլ Թուրքիայի քաղաքացիներին, ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում Թուրքիայի մի քաղաքացի ստացել է գլխի վնասվածք:

Ոստիկանական բաժանմունք հասնելուց հետո ծեծկռտուք հրահրողները սկսել են վիրավորել նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցներին, եւ ձերբակալելու ժամանակ երիտասարդները դիմադրել են:

Մեղադրյալները ձերբակալվել են Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածի հիման վրա, ինչը ենթադրում է անհնազանդություն ոստիկանության օրինական պահանջի նկատմամբ: Բացի դրանից, թուրքական բարում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն`«խուլիգանություն»:

Ձերբակալվածներից մեկը, Գ.Կապանաձեն ասել է, որ ոստիկանությունում նրան ծեծել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ