News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին իր լիակատար վստահությունն է հայտնել: Այս մասին նշվում է ԵՄ պատվիրակների հայտարարության մեջ:

ԵՄ-ն հաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբին եւ իր լիակատար վստահությունը հայտնել հանուն տարածաշրջանի ապագայի՝ ղարաբաղյան համակարտության կայուն, արդար, քաղաքական որոշման հասնելու համանախագահների աշխատանքին:

 «Մենք կողմերին առաջարկում ենք ավելի արդյունավետ օգտագործել համանախագահների ներդրած ջանքերը: ԵՄ-ն ուշադիր հետեւում է Ղարաբաղի տարածաշրջանի իրավիճակի զարգացմանը, որը ինչպես նախկինում  չափազանց անկայուն է:

Անցյալ տարի մենք դարձյալ բազմաթիվ զոհերի եւ գրեթե ամենօրյա հրադադարի խախտմանը ականատես եղանք: Հատուկ մտահոգման առիթ են ծանր հրետանու օգտագործման դեպքերը կամ քաղաքացիական բնակչության վրա հարձակումները:

Մենք նորից հայտարարում ենք ցանկացած ուժի կիրառման դատապարտման մասին եւ կողմերին կոչ ենք անում խուսափել լարվածության աճին հանգեցնող գործողություններից:

Այդ նպատակով մենք կողմերին կոչ ենք անում իրենց պատրավորություններին համապատասխան խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:

Ընդհանուր առմամբ, կողմերը պետք է զսպվածություն պահպանեն, ինչպես տեղում, այնպես էլ հանրային հայտարարություններում:

Մենք ինչպես նախկինում աջակցում ենք 2016-ին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում հաստատված վստահության ամրապնդման միջոցներին, այդ թվում  անձնական ներկայցուցչի պաշտոնի ընդլայնմանը, Կարմիր Խաչի միջազգային հանձնաժողովի շրջանակներում հակամարտության ժամանակ անհետ կործաների տվյալների փոխանակման հումանիտար միջոցին, ինչպես նաեւ դեպքերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցի հետագա քննարկումներին:

Եվրամիությունը վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը՝ ՄԱԿ կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների հիման վրա:

Հայտարարությունը ճանաչում է ստատուս-քվոյի անկայուն եւ վտանգավոր բնույթը եւ համապարփակ խաղաղ պայմանագրի մշակման կոչ է անում:

Եվրամիությունը իր հատուկ ներկայացուցչի միջոցով կշարունակի ակտիվորեն զբաղվել համակամարտության խնդիրներով,  մասնավորապես, աջակցելով հակամարտության կարգավորման ջանքերին:

ԵՄ-ն ներգրավված է հարցի լուծմանը հակամարտությունների պատճառով բաժանված հասարակությունների միջեւ շփումներին օգնելու ծրագրի շրջանակներում:

ԵՄ-ն բաց է Մինսկի խմբի աջակցության եւ լիակատար փոխլրացման համար վստահության ամրապնդման այլ միջոցների ստեղծման համար:

ԵՄ-ն ցանկանում է այդ առիթով շնորհակալություն հայտնել դեսպան Հերբերտ Զալբերին Անձնական ներկայացուցչի պաշտոնում իր կատարած երեք տարվա աշխատանքի համար եւ հաջողություն է ցանկանում նրան փոխարինած Թոյվո Քլարին:

Պարոն նախագահ, մենք ցանկանում ենք մեր մեր երախտագիտությունը հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպշիկին եւ նրա թիմին՝ աշխատանքի համար, որը կատարվել է երբեմն անվտանգության դժվարին պայմաններում: 

Եվրամիությունը առաջնահերթ նշանակություն է տալիս ուժերի շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանի երկայնքով հրադադարի դիտարկման գործունեության անխոչընդոտ իրականացմանը:

Մենք շնորհակալություն ենք հայտնում դեսպան Կասպշիկին իր գրասենյակի այլ գործունեությունների իրականացման համար, օրինակ, հումանիտար ոլորտում: Այս բոլոր գործողություններն, անկասկած, նպաստում են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը եւ տեղում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման համար արժեքավոր գործիք են:

Առաքելության ավարտից հետո Երեւանում Անձնական ներկայացուցչի գրասենյակը տարածաշրջանում ԵԱՀԿ միակ ներկայացուցչությունն է: 

Մենք կոչ ենք անում Անձնական ներկայացուցչի գրասենյակի գործուենության ժամկետի երկարաձգման մասին որոշումը բարեխղճորեն կատարել, որը պետք է ներառեր դիտարկման առաքելության ուժեղացումը:

Սա կարեւոր քայլ կդառնա կողմերի միջեւ վստահության ամրապնդման եւ հակամարտության կարգավորման գործընթացը զարգացնելու համար:

Պարոն Նախագահ, Եվրամիությունը նաեւ նորից  վերահաստատում է իր լիակատար

աջակցությունը գնդապետ Լամպալցերի գլխավորությամբ Բարձր մակարդակի ռազմական պլանավորման խմբի՝ խաղաղապահ առաքելության ծավալման ծրագրման գործունեությանը:

Սակայն, առաքելության ծավալումը կախված կլինի Մինսկի խմբի հովանու ներքո հակամարտության խաղաղ կարգավորման համար սահմանված սկզբունքներից եւ կողմերից:

Մենք աջակցում ենք Բարձր մակարդակի ռազմական պլանավորման խմբի հնարավորությունների բարելավմանն ուղղված միջոցառումներին, ինչպիսիք են մոնիթորինգի ժամանակ Անձնական ներկայացուցչի հետ Բարձր մակարդակի ռազմական պլանավորման խմբի անդամների մասնակցությունը, ԵԱՀԿ գլոբալ մոտեցումը եւ խաղաղության պահպանման ոլորտում գործող այլ միջազգային կազմակերպությունների հետ շարունակվող շփումները:

Այս առումով օգտակար կլիներ հետախուզական այց կազմակերպել դեպքի վայրերում, որը երկար տարիներ անհնար էր:

Վերջում Եվրամիությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, դեսպան Կասպշիկին եւ Բարձր մակարդակի ռազմական պլանավորման խմբին:

Այս գործընթացները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճարտարապետության կարեւորագույն բաղադրիչներն են:

Եվրամիությունը նորից  վերահաստատում է կայունության եւ բարգավաճման խթանման, ինչպես նաեւ ժողովրդավարության ամրապնդման եւ տարածաշրջանում իրավունքի գերակայության ամրապնդման նպատակով կողմերի հետ սերտ աշխատելու վճռականությունը եւ պատրաստակամություն հայտնում տարածաշրջանի հետ իր հարաբերությունների ամրապնդման համար, մասնավորապես  Արեւելյան գործընկերության շրջանակներում», - ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ