News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում 2016թ. հունիսի 30-ին տեղի  ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա Հայկ Ասիրյանի սպանության գործով վկա Մհեր Գասպարյանը դատաքննության ժամանակ իր ցուցմունքում մանրամասներ է պատմել: Գործով վկան դատաքննական ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալին եւ տուժողներին ճանաչում է, նրանց նկատմամբ թշնամություն կամ բարեկամություն չունի: Դեպքի ժամանակ Ռոբերտն ու Անդրանիկը (սպանված Հայկի եղբայրը) կանգնած խոսելիս են եղել, իսկ ինքն ու Հայկը նրանցից մոտ 70 մետր հեռավորության վրա զբոսնելիս են եղել: Լսել են Անդրանիկի բղավոցը եւ հետ են եկել: Երբ Անդրանիկը Ռոբերտին ասել է, որ դանակը գցի, Հայկը ցանկացել է քարով հարվածել Ռոբերտին, թռել է օդ, որպեսզի հարվածի, սակայն այդ պահին Հայկն ընկել է գետնին: Մոտեցել է Հայկին, գոռացել, որ շտապօգնություն կանչեն: Այնուհետեւ, տեսել է, որ Անդրանիկն արնաշաղախ վիճակում ընկել է Ալիկի մեքենայի վրա: Դրանից հետո ինքն Ալիկի հեռախոսահամարով զանգել է շտապօգնություն, Հայկին մեքենայով տարել են հիվանդանոց, իսկ Ռոբերտին տարել են տուն, որից հետո՝ հիվանդանոց: Ինքը հարվածներ չի տեսել: Որեւէ մեկի մոտ դանակ չի տեսել: Միայն լսել է, որ Անդրանիկը Ռոբերտին ասել է, որ դանակը գցի: Հայկն ընկել է գետնին, քանի որ Ռոբերտը նրան դանակով հարվածել է: Ինքը կոնկրետ չի տեսել, թե ինչպես եւ ինչ դիրքով է նա հարվածել Հայկին: Ինքը չի նկատել Անդրանիկին հարվածելու պահը: Ինքն Անդրանիկի կամ Սահակի ձեռքին որեւէ առարկա չի տեսել: Տեսել է, որ այդ ամենից հետո Սահակը (Հայկի ղբայրը) հարվածել է Ռոբերտին: Այդ ժամանակ դեպքի վայրում եղել են Ալիկը, Անդրանիկը, Սահակը եւ Ռոբերտը: Ալիկը եկել է այն ժամանակ, երբ Հայկն ընկել է գետնին: Նա բաժանել է նրանց, իսկ մինչ այդ նա եղել է իրենցից մի փոքր հեռու:

Տեղյակ է, որ Ռոբերտը եւ տուժողները դեպքից շուրջ 5 ամիս առաջ եղել են ընկերական հարաբերությունների մեջ: Հարաբերությունը խզելու պատճառն ինքը չգիտի: Տուժողների եւ Ռոբերտ Սահակյանի կողմից մարմնական վնասվածքներ ստանալուց հետո դեպքի վայրում հավաքվել են մարդիկ, որոնց մեջ եղել են նաեւ Ռոբերտի ազգականները: Նրանք մոտեցել են այն ժամանակ, երբ Հայկը գետնին ընկած է եղել, Անդրանիկը՝ վնասվածք ստացած, իսկ Սահակ Ասիրյանը Ռոբերտին է հարվածել: Սահակ Ասիրյանը ձեռքով է հարվածել Ռոբերտին: Նրա ձեռքին որեւէ մետաղյա առարկա չի եղել:

Ռոբերտ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Սպանությունը եւ  235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:Նա դատապարտվել է 16 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում 2016թ. հունիսի 30-ի գիշերը տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով մահացել է 16-ամյա Հայկ Ասիրյանը:  Կտրած-ծակած վերքերով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն  են տեղափոխվել 16-ամյա Հայկ Ասիրյանը, նրա եղբայր 28-ամյա Անդրանիկ Ասիրյանը եւ 26-ամյա Ռոբերտ Սահակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ