News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է ջանում բարեկամանալ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ եւ հույս է հայտնել, որ դա երբեւէ իրեն կհաջողվի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչո՞ւ է Կիմ Չեն Ընը որոշել ինձ վիրավորել՝ «ծեր» անվանելով, այն դեպքում, որ ես նրան երբեք «փոքրիկ եւ գեր» չէի անվանի: Ես այնպես ջանում եմ նրա ընկերը դառնալու համար, եւ հնարավոր է դա երբեւէ տեղի կունենա»,- նշել է նա Twitter-ում:

Ավելի վաղ 2 երկրների ղեկավարները միմյանց մասին վիրավորական արտահայտություններ էին կատարել: ՄԱԿ ամբիոնից ելույթ ունենալիս Թրամփը Հյուսիսային Կորեայի ղեկավարին «մարդ-հրթիռ» էր անվանել, որն ինքնասպանության առաքելություն է կատարում: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եթե Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին սպառնալիք ներկայացնի, կկործանվի:

Կիմ Չեն Ընն իր հայտարարության մեջ ՄԱԿ-ում Թրամփի ելույթը «խելացնոր զառանցանք» էր որակել, իսկ իրեն՝ ԱՄՆ նախագահին, «ծեր մարազմատիկ»՝ խոստանալով «պատմության մեջ ամենախիստ միջոցներն ընդունել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ