News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նյու Ջերսիի Ռաթգերի համալսարանին է փոխանցվել խորհրդային նոնկոնֆորմիստ նկարիչների աշխատանքների մեծ հավաքածու:

Հայտնի տնտեսագետ եւ հավաքորդ Նորթոն Դոջի կինը՝ Նենսի Դոջը, հավաքածուի դոնորն է, որում ավելի քան 34 մլն դոլար արժողությամբ մոտ 17,300 աշխատանք կա:

Հավաքածուում ներկայացված են 1000-ից ավելի նկարիչների աշխատանքներ, որոնք ստեղծվել են 1950 թվականից մինչեւ Խորհրդային Միության փլուզումը, հայտնում է philly.com-ը: Հավաքածուի մեջ են ներառված աշխատանքներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից եւ խորհրդային նախկին այլ հանարպետություններից:

Ուսումնական հաստատության հայտարարության մեջ նշված է, որ համալսարանը դարձել է ԽՍՀՄ ամբողջ տարածքում 4 տասնամյակ ստեղծված արվեստի տարբեր եւ համարձակ ստեղծագործությունների ուսումնասիրության աշխարհի հիմնական վայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ