Իրաքի արեւելյան Վասիտ նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել են անձնակազմի 7 անդամները, հայտնում է Iraqi News-ը:
Մի-17 ուղղաթիռը կործանվել է զորավարժությունների ժամանակ:
«7 մարդուց կազմված անձնակազմը զոհվել է»,- հայտարարել են համատեղ գործողությունների հրամանատարության ռազմական տեղեկատվական բջջից:
Կործանման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: