News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանը քննարկում է Թեհրանում Եվրամիության ներկայացուցչություն ստեղծելու հնարավորությունը՝ երկկողմանի համագործակցության ընդլայնման նպատակով: Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացման հարցերով եվրոպական հանձնաժողովի անդամ Ֆիլ Հոգանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Tasnim գործակալությունը:

«Իրանի եւ ԵՄ անդամ երկրների տնտեսական համագործակցությունը շատ վաղեմի է, եւ գրեթե բոլոր եվրոպական հուսալի ընկերությունները ակտիվորեն ներգրավված են Իրանի տնտեսության մեջ՝ ներառյալ էներգետիկայի, արդյունաբերության եւ գյուղատնտեսության մեջ»,- ասել է Ջահանգիրին:

Նա նշել է, որ Թեհրանում ԵՄ ներկայացուցչության հիմնադրումը երկրի ԱԳՆ օրակարգում է՝ հավելելով, որ դա կնպաստի երկու կողմերի ձեռք բերած համաձայնագրերի իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ