News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ուելսի Borth Wild Animal Kingdom կենդանաբանական այգու ներկայացուցիչները չափազանց վրդովված են, որ ավելի վաղ կենդանաբանական այգուց փախած լուսանը սպանվել է, փոխանցում է BBC-ն:

Լիլիթը եվրասիական լուսան էր եւ այգուց փախել էր հոկտեմբերի վերջին: Մի քանի օրից հաջողվել էր նրան հայտնաբերել, սակայն Կերեդիգիոն շրջանի տեղական խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ նրան, ինչպես իրենք են արտահայտվել, «մարդասիրաբար ոչնչացրել» են:

Պաշտոնյաները նշել են, որ չնայած կենդանուն վերադարձնելու բոլոր ջանքերին, իրենք տեղեկություններ են ստացել, որ հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգի հավանականությունը «լրջորեն» մեծացել է:

Կենդանաբանական այգու տերերը դատապարտել են, ինչպես իրենք են արտահայտվել, Լիլիթի որսը: Borth Wild Animal Kingdom-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ նշված է. «Նրան սպանելու որոշումը մենք չենք կյացրել, եւ մենք ոչ մի կերպ չենք համաձայնվել դրան, ինչպես նաեւ չենք մասնակցել մեր փոքրիկ լուսանի սպանությանը: Մենք միանգամայն կողոպտված ենք զգում ու վրդովված ենք տեղի ունեցածով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ