News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սլովենիայի գործող նախագահ Բորուտ Պախորը երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, նախնական տեղեկություններով, հաղթում է 52,95 տոկոս ձայներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի Պետական ընտրական հանձնաժողովին:

Նրա մրցակիցը՝ Կանիկ գավառական քաղաքի քաղաքապետ եւ նախկին պարոդիստ Մարյան Շարեցը ստացել է ձայների 47,05 տոկոսը:

Ընտրական տեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 19.00-ին:

Սլովենիայի նախագահն ընտրվում է 5 տարով: Հոկտեմբերի 22-ին անցկացված առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել 50 տոկոսի շեմը, եւ երկրորդ փուլ էր նշանակվել: Հաղթողը որոշվում է պարզ մեծամասնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ