News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության երկրները հետաքրքրված են Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների հետ առավելագույն լայն կոոպերացիայի հարցում, 2 միավորումներն արդեն բանակցություններ են վարում ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին: Այս մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ասել է երկուշաբթի Մանիլայում ընթացող ՀԱՊԱ գործարար եւ ներդրումային գագաթնաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ ուժի մեջ է մտել ԵՏՄ-ի եւ ՀԱՊԱ երկրներից մեկի՝ Վիետնամի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը: «Վերջերս ավարտվել են նույնպիսի համաձայնագրի շուրջ բանակցությունները Եվրասիական միություն-Չինաստան ձեւաչափով, մենք ազատ առեւտրի գոտին քննարկում ենք ԵՏՄ-ՀԱՊԱ բազմակողմ ձեւաչափով»,- ասել է ՌԴ վարչապետը՝ հավելելով, որ առանձին բանակցություններ են վարվում ՀԱՊԱ մի շարք երկրների հետ:

ՌԴ վարչապետը կարեւոր է համարել, որ ասիական շատ ընկերություններ արդեն գնահատել են ԵՏՄ-ում աշխատանքի հեռանկարները. «Այս պատճառով մենք ԵՏՄ գործընկերների հետ միասին հետաքրքրված ենք ՀԱՊԱ երկրների հետ առավելագույն կոոպերացիայի հարցում՝ հիմնված համընդհանուր սկզբունքների եւ առեւտրի միջազգային նորմերի վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ