News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Գերմանիան մերժել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի առաջարկը՝ ԵՄ բյուջեն այսպես կոչված եվրոպական հարկի միջոցով ընդլայնելու վերաբերյալ։ «Մեզ համար այդ թեման ոչ մի կերպ չի կարող օրակարգում լինել»,– ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերթը Բեռլինում, փոխանցում է DW–ը։

Նրա խոսքով՝ Բեռլինը եվրոպական բյուջեի ձեւավորման այս համակարգը գործունակ է համարում։ Մեծ ուշադրություն պետք է հատկացնել ավելի շուտ ԵՄ միջոցների արդյունավետ ծախսմանը, հայտնել է Զայբերթը։

Այս պահին ԵՄ բյուջեի 80 տոկոսը կազմում են անդամ երկրների ներդրումները, մնացած մասը Բրյուսելի սեփական միջոցներն են, որոնք ստացվում են գլխավորապես մաքսային գանձումներից, նշում է AFP–ն։ 2018 թվականին կմեկնարկեն մինչեւ 2020 թվականը ԵՄ 7-ամյա ֆինանսական պլանի հարցով խորհրդակցությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ