ԵՄ-ն «Կոլումբիայի զինված հեղափոխական ուժեր» ձախ ապստամբական խմբավորմանը (FARC) ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանել է:
Երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ին, ԵՄ ԱԳՆ ղեկավարների նիստին համապաստխան որոշում է ընդունվել եւ հաջորդ օրվանից այն ուժի մեջ է մտնում, հաղորդել է Բրյուսելի ներկայացուցիչը, հայտնում է DW-ն:
Կոլումբիայում խաղաղարար գործընթացի շրջանակներում FARC-ը քաղաքական կուսակցության է վերափոխվել, իսկ նրա ղեկավար Ռոդրիգո Լոնդոնյոն 2018-ի նախագահական ընտրություններին մասնկացելու մտադրության մասին է հայտնել:
2016-ի նոյեմբերին Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը եւ Լոնդոնյոն 4 տարի տեւող բանակցություններից հետո վերջապես խաղաղության համաձայնագիր են ստորագրել՝ վերջ դնելով կեսդարյա քաղաքացիական պատերազմին: