News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իսրայելի ոստիկանության կարծիքով՝ բավարար ապացույցներ ունի երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրանք ներկայացնելու համար, հայտնում է Independent-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ Իսրայելի վարչապետին եւ նրա կնոջը մեղադրում են հարյուր հազարավոր շեկել արժեքով նվերներ ընդունելու մեջ: Գործը կոչում են «1000-ի գործ»:

Ենթադրյալ նվիրատուների թվում է կինոպրոդյուսեր, միլիարդատեր Արնոն Միլչանը, որն իբր 7-8 տարիների ընթացքում ֆիլմերի պրեմիերաների ժամանակ սիգարներ եւ շամպայն է նվիրել: Նվերներն ստանալուց հետո Նեթանյահուն Միլչանի համար միջնորդել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրիի մոտ, որ նրան ԱՄՆ նոր վիզա տան:

Նեթանյահուի դեմ հետաքննություն է վարվում նաեւ այն բանի համար, որ կոմերցիոն ծառայություններ է մատուցել իսրայելցի մագնատ Արնոն Մոզեսին՝ մամուլում առավել դրական լուսաբանման դիմաց: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ