News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թափանցիկության ապահովման եւ հանուն հնարավոր ռիսկերից խուսափելու լուրջ փոփոխություններ են նախատեսված շտապ զորակոչի ենթակա անձանց  բուժզննման եւ հետազոտության անցկացման համակարգում, ինչպես նաեւ զինծառայողների առողջական վիճակը գնահատելիս: Նոյեմբերի 14-ին ԱԺ-ում այս մասին ասաց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ երկրորդ ընթերցմամբ խոհրդարանի քննարկմանը ներկայացնելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, որում միավորված են գործող «Զինծառայությունը կրելու մասին», «Զինապարտության մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովութւյան մասին» օրենքները:

Փոխնախարարի պարզաբանմամբ՝ կատարված լրացումներով նախատեսվում է,որ այսուհետեւ բուժզննումների եւ հետազոտությունների ընթացակարգերը, ինչպես նաեւ զինվորական ծառայություն կրելուն հակացուցված հիվանդությունների ցանկը կորոշվեն կառավարության որոշմամբ՝ ներկայումս գործող կարգի փոխարեն, երբ հաստատում է պաշտպանության նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ