News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահը քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, հաղորդում է KUNA-ն:

Ըստ հրապարակման՝ զրուցակիցները բոլոր ուղղություններում համագործակցության ընդլայնման հնարավորությունն են նաեւ քննարկել:

Երկու երկրների գլխավոր շտաբերի ղեկավարները նաեւ բանակցություններ են վարել ռազմական համագործակցության զարգացման եւ ամրապնդման վերաբերյալ:

Սպասվում է, որ վաղը՝ նոյեմբերի 15-ին, Էրդողանը կայցելի Դոհա:

Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրությունները, հունիսին խզել են տնտեսական եւ դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկիչներին աջակցելու մեջ:

Կատարը հերքում է մեղադրանքները: Քուվեյթը երկրների միջեւ միջնորդի դեր է ստանձնել, իսկ Թուրքիան աջակցում է Կատարին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ