News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջվա պես մտահոգված է Չինաստանի՝ «Հարավչինական ծովում հենակետերի կառուցման եւ ռազմականացման» ջանքերով, հաղորդում է AP- ն:

Արեւելյան Ասիայի գագաթաժողովում, ելույթ ունենալով աշխարհի ղեկավարների առջեւ, Թրամփը նշել է, որ ՀՉԾ վեճը անվտանգության չորս հարցերից մեկն է, որոնք պետք է լուծել «ազատ եւ բաց Հնդխաղաղօվկիանոսյան  տարածաշրջանի» տեսլականին հասնելու համար:

Թրամփի խոսքով՝  իր տեսլականը պահանջում է, որ բոլոր ազգերը «պահպանեն ծովագնացության եւ թռիչքների ազատության կանոնները, ինչպես նաեւ ծովի օգտագործման այլ օրինական տեսակները»: Նա նաեւ գագաթաժողովի մասնակիցներին առաջարկել է ընդունել հայտարարություն, որտեղ հաստատված կլինի քիմիական զենքի վերացման իրենց հանձնառությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ