News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Google Play–ի կատալոգում հայտնաբերել են Android.RemoteCode.106.origin վիրուսով հավելվածներ, հայտնում է RG–ն։

Վնասակար ծրագիրն աննկատ բացում է վեբ կայքեր, անցնում գովազդային հղումներով, որոնք այդ կայքերում տարածված են, ինչպես նաեւ ավելացնում է ինտերնետ ռեսուրսների դիտելիությունը։ «Դոկտոր վեբ»–ի մասնագետները պարզել են, որ այն կարող է օգտագործվել նաեւ ֆիշինգային հարձակումների եւ անձնական տվյալների օգտագործման համար։

Նախքան վնասակար ակտիվություն ցուցաբերելը, վիրուսը ստուգում է, թե բջջային հեռախոսում առկա են արդյոք որոշակի քանակությամբ լուսանկարներ, կոնտակտներ, զանգերի մասին գրառումներ։ Եթե դրանք բավարար քանակությամբ են լինում, վիրուսը հարցում է ուղարկում ղեկավարող ծառայությանը, անցնում պատասխան հաղորդագրության հղումով եւ գործարկում հավելյալ մոդուլներ։

Վիրուսը հայտնաբերել են 9 հավելվածներում, որոնք ընդհանուր առմամբ բեռնել է 2.3-11.7 մլն օգտատեր։ Վարակված հավելվածների ցուցակում են՝ 3.0 տարբերակի Sweet Bakery Match 3 - Swap and Connect 3 Cakes–ը, Bible Trivia 1.8–ը, Bible Trivia - FREE 2.4–ը, Fast Cleaner light 1.0–ը, Make Money 1.9–ը,  Band Game: Piano, Guitar, Drum 1.47–ը, Cartoon Racoon Match 3 - Robbery Gem Puzzle 2017 1.0.2–ը, Easy Backup & Restore 4.9.15–ը, Learn to Sing 1.2–ը։

Անվտանգության մասնագետներն այս մասին արդեն տեղյակ են պահել Google–ին։ Հավելվածների մի մասն արդեն թարմացվել է, եւ վիրուսը վերացված է։ Սակայն մյուս հավելվածները դեռ կարող են վարակել սարքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ