News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին «մեղադրեց» տարբեր ոլորտներին վերաբերող ծախսային քաղաքականությանը ծանոթ չլինելու մեջ:

2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Կորյուն Նահապետյանը ֆինանսների նախարարից հետաքրքրվեց, թե արտաքին իրավիճակների եւ աղետների նվազեցման բնագավառում 2018թ.-ի բյուջետային քաղաքականության հիմնական բովանդակությունը որն է:

«Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղեք արտակարգ իրավիճակների նախարարին, որովհետեւ դա խորը, մասնագիտական եւ ոլորտային հարց է»,- արձագանքեց Վարդան Արամյանը:

Այս պատասխանը կարծես հունից հանեց ՀՀԿ-ական պատգամավորին. «Դուք՝ որպես հիմնական զեկուցող, պետք է պատասխանեք բոլոր ոլորտների ծախսային քաղաքականությանը վերաբերող հարցերին, որովհետեւ այդպիսի հնարավորություն այլեւս չենք ունենա: Ձեր զեկույցում սլայդների վրա պատկերված էր Ֆինանսների նախարարության շենքը, մինչդեռ պետք է լիներ Կառավարությունը պատկերված: Պետք է ընդունեք այն փաստը, որ Դուք հանդես եք գալիս ամբողջ Կառավարության անունից եւ այստեղ ներկայացնում եք Կառավարությունը»:

Վարդան Արամյանը հիշեցրեց, որ հանձնաժողովներում մանրամասն քննարկվել են տարբեր նախարարությունների ծախսային քաղաքականությունները, այդ թվում արտակարգ իրավիճակների նախարարության. «Ծախսային քաղաքականությանը ես ծանոթ եմ, բայց ծրագրայինը նախարարությանը պետք է հարցնել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ