News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարները միշտ մտածում են բանակի շահերի մասին: Այդ մասին նոյեմբերի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի ընդունած «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը:

Նրա խոսքով՝ դա բնական գործընթաց է: «Սակայն նույնիսկ դա հաշվի առնելով՝ իշխանությունները միշտ զգուշավորությամբ են վերաբերվել հասարակական կարծիքին», - նկատել է Իշխանյանը՝ հավելելով, որ 2017-ի ապրիլին խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունները փաստորեն դրանով իսկ ցույց տվեցին, որ իրենք կարողացան կոտրել հասարակական կարծիքն ու ընդդիմությունը հանրապետությունում:

Ինչպես նշել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահը, ընտրություններից հետո իշխանություններն սկսել են իրենց ավելի վստահ զգալ եւ նույնիսկ իրենց անբարո դրսեւորել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետումը, ինչին ուսանողները դեմ են եւ մի քանի օր է՝ դասադուլ են հայտարարել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ