News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Իրանին մեկուսացնելու քաղաքականության մեջ կարող են փորձել օգտագործել Հայաստանին: Այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը՝ նոյեմբերի 15-ին՝լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, սակայն, խաղացողները շատ լավ հասկանում են, որ Երեւանի ու Թեհրանի միջեւ հարաբերությունները կենսականորեն կարեւոր նշանակություն ունեն հենց Հայաստանի համար:

«Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ մենք Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ ենք», -  ընդգծել է արեւելագետը՝ հավելելով, որ չնայած դրան Իսրայելն, այնուամենայնիվ, կփորձի Հարավային Կովկասի տարածաշրջանում մեկուսացնել Իրանին՝ հիմնականում Ադրբեջանի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ