News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Վենեսուելան միջկառավարական արձանագրություն են ստորագրել Վենեսուելայի 3,15 միլիարդ դոլար պարտքի վերաձեւակերպման մասին, որը նախատեսում է պարտավորությունների լիակատար մարում 10 տարվա ընթացքում, որից առաջին 6 տարում վճարումները կլինեն նվազագույն չափով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի Ֆիննախին:

Ռուսաստանի կողմից պետական վարկի տրամադրման մասին պայմանագիրը կնքվել էր 2011-ի դեկտեմբերի 8-ին:

«2017-ի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է միջկառավարական արձանագրության այսօր կայացած ստորագրման մասին, որը նախատեսում է Ռուսաստանի նկատմամբ Վենեսուելայի պարտավորությունների վերաձեւակերպում:

Վենեսուելայի կոնսոլիդացված պարտքի գումարը կազմում է 3,15 միլիարդ դոլար. Պարտավորությունների մարման նոր գրաֆիկը նախատեսում է վճարումներ 10 տարվա ընթացքում, որոնց առաջին 6 տարվա ծավալը նվազագույն է», — ասվում է փաստաթղթում:

ՌԴ Ֆինանսների նախարարությունը նշում է, որ պարտավորությունների վերաձեւակերպման արդյունքում Վենեսուելային տրամադրվող  պարտքի բեռի թեթեւացումը  «հնարավորություն կտա ազատ միջոցներն ուղղել երկրի տնտեսության զարգացմանը, կբարձրացնի պարտապանի վճարունակությունը, Վենեսուելային վարկեր տրամադրած բոլոր վարկատուների գումարները հետ ստանալու շանսերը կմեծացնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ