News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում կներդրվի գյուղացիական տնտեսությունների ապահովագրման փորձնական համակարգ։ Այս մասին ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով բնական աղետներից գյուղացիական տնտեսությունները պաշտպանելու մասին «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի հարցին։

Հիշեցնենք, որ առաջիկա 3 տարիների ընթացքում գյուղատնտեսությունների ապահովագրման ոլորտում կներդրվի մոտ 5 մլն դոլար։ Ընդ որում, 218 թվականին պիլոտային ծրագրերի իրականացման համար նախատեսվում է պետական բյուջեից հատկացնել մոտ 885 մլն դրամ։

«Դրանից բացի, ԱԻՆ–ը Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում հակակարկտային կայաններ կտեղադրի, որոնք կապահովեն մոտ 51 հազար հա տարածքի պաշտպանությունը։ Դրանից հետո մենք կգնահատենք արդյունքները։ Եթե հասնենք կարկուտից 80 տոկոսով պաշտպանության մակարդակի, ապա ծրագիրը կշարունակենք նաեւ հետագայում»,– ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ