News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին առաջիկա օրերին Ֆրանսիա կժամանի, հաղորդում է AFP գործակալությունը `վկայակոչելով  Ֆրանսիայի նախագահի վարչակազմի աղբյուրին:

Ավելի վաղ, նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմը հայտարարել էր, որ Հարիրիին եւ իր ընտանիքին Ֆրանսիա է հրավիրել:

Հայտարարության մեջ նշվել է, որ հրավերի մասին հայտնել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի եւ Հարիրիի հետ հեռախոսազրույցից հետո:

Նշենք, որ Ֆրանսիայի արտգործնախարարը մտադիր է նոյեմբերի 16-ին այցելել Էր Ռիադ եւ հանդիպել Հարիրիի հետ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Մակրոնը չհայտարարված այցով ժամանել էր Ռիադ, որտեղ հանդիպել էր արքայազն Մուհամմեդի հետ: 

Լիբանանի նախագահը Սաուդյան Արաբիային մեղադրել է Սաադ ալ Հարիրիին եւ նրա ընտանիքին պատանդ պահելու մեջ

Մակրոնը չնախատեսված այցով Սաուդյան Արաբիա է մեկնում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ