News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախագահ Միշել Աունը Սաուդյան Արաբիայի իշխանություններին մեղադրել է այն բանում, որ նրանք պատանդ են պահում վարչապետ Սաադ ալ Հարիրիին եւ նրա ընտանիքին։ Նա նաեւ Էր Ռիադի գործողությունները Լիբանանի դեմ ագրեսիայի ակտ է որակել, հայտնում է Reuters–ը։

«Մենք չենք համակերպվի այն բանի հետ, որ նրանք որպես պատանդ են պահում մեզ անհայտ պատճառներով»,– ասել է Լիբանանի նախագահը։

Աունը նորից է կրկնել, որ չի ընդունել Հարիրիի հրաժարականը, քանի դեռ նա չի վերադարձել Լիբանան եւ պաշտոնապես հրաժարական չի տվել եւ չի բացատրել դրա պատճառները։

Նա նշել է, որ քանի որ վարչապետ Հարիրին անձեռնմխելիություն ունի, նրան կալանքի տակ պահելը միջազգային իրավունքի ոտնահարում է, նշում է AP–ը։

Նախագահի խոսքով՝ Լիբանանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել Հարիրիի ազատումն ապահովելու եւ նրան վերադարձնելու համար։ Նախագահը նաեւ նշել է, որ արաբ միջնորդները ձախողել են այդ հարցում օգնելու փորձը։

Ավելի վաղ Հարիրին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ առաջիկա երկու օրերի ընթացքում  կվերադառնա Լիբանան, սակայն նրա ընտանիքը կմնա Սաուդյան Արաբիայում: Մոտ 10 օր առաջ Հարիրին անսպասելիորեն հրաժարական տվեց՝ գտնվելով Էր Ռիադում:

Վարչապետի պաշտոնից հրաժարվելու իր որոշումը Հարիրին պատճառաբանել է «Լիբանանի շահերը պաշտպանելու ձգտմամբ»: Նա նշել է, որ «հանդես չի գալիս շիական «Հիզբոլլահ» կուսակցության դեմ, սակայն կարծում է, որ այս կազմակերպությունը պետք է դադարեցնի Եմենում, Բահրեյնում եւ այլ վայրերում միջամտությունը, քանի որ դրա շարունակությունը արաբական երկրների կողմից Լիբանանին սպառնացող պատժամիջոցներն են»:

Լիբանանի նախագահ. Կոալիցիոն կառավարությունն իշխանության կմնա

Լիբանանի արտգործնախարար. Սաուդյան Արաբիայի պատժամիջոցները ապակայունացնում են տարածաշրջանը

Լիբանանի քրիստոնեական եկեղեցու ղեկավարը աջակցել է Հարիրիին

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Ամենաշատ