News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դիլիջան քաղաքում նոյեմբերի 15-ին ծեծկռտուք-վիճաբանություն է տեղի ունեցել. ժամը 12:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վասիլեւի փողոցի թիվ 12 տան դիմաց ծեծկռտուք է տեղի ունենում:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պարզվել է, որ նշված տան դիմաց նշված տան բնակիչներ, 65-ամյա Հենրի Մ.-ն, 25-ամյա Գեւորգ Մ.-ն, 27-ամյա Դավիթ Մ.-ն, 28-ամյա Մինաս Մ.-ն անհիմն վիճաբանության մեջ են մտել Դիլիջան քաղաքի բնակիչներ Սերյոժա Ա.-ի, 63-ամյա Մկրտիչ Հ.-ի հետ: Վիճաբանության ժամանակ Մինաս Մ.-ն հարձակվել է ՍՍերյոժա Ա.-ի վրա, գցել գետնին, իսկ Հենրի, Գեւորգ, Դավիթ, Մինաս Մ.-եը ձեռքերով եւ ոտքերով հարվածել են Մկրտիչ Հ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածներից Սերյոժա Ա.-ն աշխատում է «Դիլիջան ազգային պարկի» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 8-րդ պահաբաժնի անտառապահ, իսկ Մկրտիչ Հ.-ն նույն ազգային պարկի, նույն տեղամասի 7-րդ պահաբաժնի անտառապահ, իսկ ծեծողները ազգականներ են:

Ոստիկանությունում ճշտում են նաեւ այն տեղեկությունը, թե արդյոք ծեծկռտուքի ժամանկ հնչել են կրակոցներ, թե ոչ: Դեպքի վայրում կրակոցի հետքեր չեն հայտնաբերվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ