News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության ոլորտին պետական բյուջեից տրամադրվող հատկացումների ծավալը աճել է 58 տոկոսով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի 2018թ. բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գյուղտեխնիկայի թարմացումը կբարձրացնի արդյունավետությունը, ջրային սակավ ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, ինտենսիվ գյուղատնտեսության խրախուսումը, ապահովագրական համակարգի ներդնումը, արտադրող, արտահանող շղթայի մշակումը, օրենսդրական դաշտի կարգավորումը կապահով այս ոլորտում արդյունավետությունը: Հենց այս թիրախներից ելնելով էլ  մեր ծրագրերը մշակվել են»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ շարունակվելու է գյուղատնտեսական տեխնիկայի կայանի հիմնումը փոքր եւ միջին ձեռնարկություններին բարձրակարգ եւ մատչելի ծառայություն մատուցելու նպատակով, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար 2 տոկոսով վարկեր են տրամադրվելու, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հակակարկտային, հրթիռային համակարգի ներդնումն է լինելու, որը թույլ կտա համակարգված կերպով պայքարել կարկտահարության դեմ: Փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների զարգացման նպատակով տրամադրվելու են 3-10 միլիոն դրամի հասնող վարկեր՝ 5 տոկոսով:

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր շարունակում է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը. օրակարգում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն է:

2018 թվականի բյուջեի քննարկումները մեկնարկել են նախօրեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ