News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բյուջեի նախագիծը քաղաքական է եւ դրա տնտեսագիտական ներկայացումն այնքան էլ ընդունելի չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Բյուջեի նախագիծը, ըստ իս, պետք է ունենա Ա կետից Բ կետը տանող ճանապարհ, ներկայացվի այդ ճանապարհը, տեսլականը եւ դահլիճում գտնվող պատգամավորները, որոնք տնտեսագետ չեն եւ պարտավոր չեն ունենալ տնտեսագիտական խորը գիտելիքներ, կամ վստահեն Կառավարության ծրագրին, կամ ոչ: Պետք էր ներկայացնել փոխլրացնող բյուջե, եթե այդպիսի նախագիծ բերվեր, ես կողմ կքվեարկեի, մի՞թե այսպիսին պետք է լինի խորհրդարանական պետության բյուջեն: Սա պարոն Արամյանի ներկայացրած բյուջեն է, ինքը նստել, տանջվել, բերել է: Սա հաշվապահական փաստաթուղթ է, ոչ ավելին»,- ասաց Արամ Սարգսյանը:

Պատգամավորի խոսքով, փոխլրացնող բյուջե պետք է ներկայացվեր, որը կոնկրետ կմատնանշեր այն ուղիներն ու ոլորտները, որոնք պետությանը եկամուտ կապահովեին: Առաջին ոլորտը, ըստ Արամ Սարգսյանի, մարդն է:

«Մեր ժողովուրդն ապացուցել է, որ տվել է այնպիսի անհատներ, որոնք համամարդկային խնդիրներ են լուծել: Ի՞նչ ենք անում մենք, որ կրթությունը եւ գիտությունը զարգացնենք: Ընդամենը 1 մլրդ չափ գումար ենք դրել ու ուզում ենք, որ կրթությունը զարգանա, տարեկան 10-12 երեխա ենք «Լույս» հիմնադրամով ուղարկում սովորելու, նրանցից շատերը չեն վերադառնում, վերադարձողն էլ պարտավոր է ՀՀԿ-ական դառնալ: Երկրորդ, արդյունաբերությունն այն ոլորտն է, որը կարող է շոգեքարշի նման քաշել տնտեությունը: Սյունիքում անհրաժեշտ է ունենալ մետաղաձուլական գործարան: Պետք է զարգացնել էներգետիկայի ոլորտը: Հայաստանը պետք է դառնա ջուր վաճառող երկիր, խոսքս ոչ թե շշով ջուր վաճառելու մասին է, այլ խողովակաշարով: Սրանք այն ոլորտներն են, որոնք պետք է ներառված լինեին բյուջեի նախագծում»,- ասաց Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը նաեւ անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ ԵՏՄ երկրների տնտեսական աճերն ավելի քիչ են, քան Հայաստանինը, մյուսների մոտ կա՛մ զրոյական է, կա՛մ մինուսական. «Հռետորական հարց, պարոն Շարմազանով ջան, բա մենք ի՞նչ գործ ունենք մինուսական տնտեսությամբ տնտեսական ընկերակցության մեջ, ի՞նչ, ուզում եք՝ մենք էլ մինուսով գնա՞նք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ