News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»  օրենքի նախագծի անվան փոփոխությանը, որի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

Տարածված հայտարարությունում նշվում է.

«ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից տեղեկացանք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»  օրենքի նախագծի անվանումը փոխվել է։ Այժմ օրենքի նախագիծը հանդես է գալիս «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերտառությամբ։

Դեռեւս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության։ Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որեւէ սահմանում չունի եւ հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձեւակերպումների հետ։ 

Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ի սկզբանե բարձրաձայնել է նախագծում տեղ գտած  մի շարք խնդիրների մասին, սակայն այժմ, նմանատիպ՝ կոնցեպտուալ, գաղափարական եւ մարդու իրավունքների հիմնադրույթներն անտեսող փոփոխություններից հետո, իր անհամաձայնությունն է հայտնում նման նախագծի առնչությամբ։

Այժմ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբաններն ուսումնասիրում են նախագծում տեղ գտած փոփոխությունները, եւ շուտով մենք մանրամասն անդրադարձ եւ իրավական գնահատական կհնչեցնենք՝ ամեն փոփոխված դրույթի վերաբերյալ։

Մինչ այդ, որպես ընտանեկան բռնության խնդրով զբաղվող հասարակական հիմնական մասնագիտացված կառույց, ՀՀ կառավարությունից եւ ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջում ենք․

Ա․ Վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը բխում էր անհատի իրավունքի պաշտպանության հրամայականից եւ համապատասխանում՝ ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձեւակերպմանը։

Բ․ Զերծ մնալ օրինագծում՝ մարդու իրավունքներին եւ միջազգային իրավական նորմերին հակասող,   օրինագիծը խեղաթյուրող փոփոխություններ իրականացնելուց։

Հ. Գ. Հիշեցնենք, նոր օրինագիծը կառավարությանն այսօր ներկայացրել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Փաստաթուղթը՝ այստեղ

Տպել
Ամենաշատ