News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքական էներգետիկ սեկտորի ներկայացուցիչները իրաքցի գործընկերների հետ քննարկել են Քիրքուկ նահանգից թուրքական Ջեյհան նավահանգիստ նավթի արտահանման վերականգնումը, այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ասիմ Ջիհադը։ Բանակցություններն անցել են Բաղդադում։

«Կողմերը հաստատել են, որ իրենք ձգտում են արագացնել նավթի արտահանումը թուրքական Ջեյհան նավահանգիստ»,- հայտնել է գերատեսչության խոսնակը։

Հոկտեմբերի կեսերին Իրաքի Քուրդիստանում հանրաքվեի անցկացումից հետո Իրաքի դաշնային ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Քիրքուք նահանգը ։

Իրաքի Քիրքուքից Ջեյհանի տարածքով նավթի մատակարարումները  դեռ կասեցված են։ Իրաքյան North Oil Company պետական ընկերության ներկայացուցիչները հաստատում են, որ Քիրքուք հանքավայրում արտահանման նպատակով նավթի արդյունահանումը կասեցված է հոկտեմբերի 16-ից, այն պահից, երբ դաշնային կառավարությունը այդ հանքավայրն իր վերահսկողության տակ է վերցրել։ Նավթի տարանցումը «Քիրքուք-Ջեյհան» խողովակաշարով սովորաբար կազմում է օրական մոտ 600 հազար բարել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ