News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Թուրքիան հարաբերությունների բարելավման համար պետք է հանդիպումների այնպիսի ձեւաչափ ստեղծեն, ինչպիսին անցկացնում են Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը եւ ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է  ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի նախկին տեղակալ Մեթյու Բրայզան:

Ամերկացի փորձագետը, որը վերջին տարիներին աշխատում է Ստամբուլում մասնավոր ընկերությունում, վստահ է, որ «ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Թայիփ Էրդողանի անձնական հանդիպումը կօգնի խնդրի լուծմանը»: Նրա խոսքով՝ 2 առաջնորդներն արդեն փորձել են միմյանց հետ շփվել, սակայն չի ստացվել:

Նրա կարծիքով՝ Թրամփն ու Էրդողանը «բավարար չափով լավ չեն հասկանում մյուս կողմի մտավախությունները, որ լուծեն դրված խնդիրները»: «Պետք է հանդիպեն նրանց բարձրաստիճան ներկայացուցիչները»,- ասել է Բրայզան:

Ներկայիս ամերիկա-թուրքական հարաբերությունները փորձագետն ընդհանուր առմամբ բնութագրեց որպես «շատ վատթար»: «Անչափ մեծ հարց է Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված իրավիճակը (ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդդիմադիր քարոզիչ, ում Անկարայում մեղադրում են պետական հեղաշրջմանը մասնակցելու մեջ): Սակայն կան մի շարք այլ տարաձայնություններ եւս, մասնավորապես այն, որ ԱՄՆ-ն Սիրիայում աջակցում է քրդական YPG խմբավորմանը, այլ ոչ Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցի»,- ասել է նա:

Նրա կարծիքով՝ «2 կողմն էլ միեւնույն թեմաներն են քննարկում, բայց միաժամանակ խոսում են տարբեր լեզուներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ