News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում քրեական պատասխանատվություն կսահմանվի բուժանձնակազմի գործունեությունը խոչընդոտելու համար: Այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱԺ-ն քննարկում է Քրեական օրենսգրքում լրացումների օրինագիծը, որի համաձայն՝  նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել  այն անձանց նկատմամբ, որոնք խոչընդոտում են բուժանձնակազմի պարտականությունների կատարմանը: Օրինագիծը ներկայացնելիս հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը պարզաբանեց, որ լրացումների նպատակը ոչ թե  պատժամիջոցների խստացումն է, այլ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ ընդգծված դիրքորոշման ամրագրումը: Նրա խոսքով՝ որպես բուժանձնակազմ նկատի ունեն ոչ միայն բժիշկներին, այլ նաեւ, օրինակ, շտապօգնության մեքենաների վարորդներին, բուժքույրերին, սանիտարներին:

Պատասխանելով «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտուղար  Վահե Էնֆիաջյանի հարցին՝ սրանով բժիշկներն ավելի արտոնյալ դիրքերում չե՞ն հայտնվում մյուս մասնագիտությունների ներկայացուցիչների համեմատությամբ, Ավագյանը նշեց. «Իրականում հենց դրված էր բժիշկներին որպես առանձին սուբյեկտներ առանձնացնելու խնդիրը: Բանն այն է, որ գործող օրենսդրությամբ բուժանձնակազմն առանձին հոդվածներով պատասխանատվության է ենթարկվում այն դեպքերում, եթե մասնագիտական պարտականությունները կատարելիս նրանց մեղքով հիվանդները տուժում են: Այս դեպքում, եթե կա պատասխանատվության հասկացությունը, ապա պետք է լինի նաեւ իրավունքի հասկացությունը»: Նա հավելեց, որ նման օրենքներ կան նաեւ այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար: Օրինակ՝ քրեական պատասխանատվության առանձին հոդված է գործում լրատվամիջոցների, իշխանության  ներկայացուցիչների, զինծառայողների եւ այլն գործունեությունը խոչընդոտելու համար:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որը վերաբերում է բժիշկների նկատմամբ բռնություն գործադրած անձանց պատժի խստացմանը:

Օրենքի նախագծով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով: Վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքի դեպքում պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ