News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիո այցի ընթացքում քննարկել է ազատ առեւտրի մասին պայմանագրի կնքման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ուիլյամ Հագերթին, փոխանցում է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ Ճապոնիան առայժմ մեծ ուշադրություն չի դարձնում ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի մասին պայմանագրին՝ դրա փոխարեն նախընտրելով  պնդել փոփոխել Տրանս-Խաղաղօվկիանոսյան պայմանագիրը, որից Թրամփը հրաժարվել է:

Ավելի վաղ կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յասուտոշի Նիշիմուրան լրագրողներին հայտնել էր, որ Աբեի հետ հանդիպման ընթացքում Թրամփը չի խոսել ազատ առեւտրի մասին պայմանագրի շուրջ:

Սակայն ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ կողմերը քննարկել են առեւտրական հնարավորությունների ողջ սպեկտրը՝ ներառյալ ԱԱՊ-ը: Դիվանագետը հավելել է, որ Վաշինգթոնը կարող է Տոկիոյին դեպի ԱԱՊ դրդել, որպեսզի օգնի կրճատել Ճապոնիայի հետ անարդարացի առեւտրային դեֆիցիտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ