News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող օտարերկրացի կալանավորներն այսուհետ ամսական 2 անգամ կարող են տեսազանգով կապվել հարազատների հետ: Այս մասին նշվել է նոյեմբերի 16-ին, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցած Արդարադատության նախարարին կից հասարարարական խորհրդի հերթական նիստի ժամանակ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դավիթ Հարությունյանը ողջունել է նիստի մասնակիցներին, կարեւորել օրակարգում ընդգրկված հարցերը՝ առաջարկելով խորհրդի անդամներին  ունենալ  կառուցողական քննարկում:

Օրակարգային առաջին հարցով Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող 2017 թվականի գործողությունների կատարման ընթացքը: Վիգեն Քոչարյանը տեղեկացրել է, որ Գործողությունների շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «ՀՀ  կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Վերջինով նախատեսվում է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաեւ այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները օբյեկտիվ պատճառներով չեն կարող օգտվել կարճատեւ տեսակցությունից, տրամադրել ամսվա ընթացքում երկու անգամ մինչեւ քսան րոպե տեւողությամբ տեսազանգի հնարավորություն (Խորհրդի անդամների առաջարկին ընդառաջ գնալով՝ Արդարադատության նախարարությունը Կառավարության որոշման նախագիծն այսօր հրապարակել է e- draft.am կայքում` https://www.e-draft.am/projects/558 ):

Փոխնախարարի խոսքով՝ ՄԻՊ ռազմավարության գործողությունների համատեքստում նախարարությունը մշակել է նաեւ ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությանը եւ դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ, որով քրեակատարողական ոլորտին առնչվող առանձին միջոցառումներ են նախատեսվել: Վիգեն Քոչարյանը մասնավորեցրել է, որ, ըստ առաջնահերթության, թիրախային ուղղություններից է համարվելու քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմանների ապահովմանն ուղղված չափանիշների մշակման եւ ներդրման միջոցառումը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ավարտվել են ՔԿԱԳ մարմինների հետ ծննդյան ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգի ներդրման աշխատանքները. ՔԿԱԳ մարմինները ծննդյան գրանցումներն իրականացնում են օգտվելով ծննդյան բժշկական վկայականների միասնական գրանցամատյանի տեղեկատվական համակարգից: Միաժամանակ ծննդյան գրանցման վերաբերյալ տեղեկությունները, քաղաքացու ցանկության դեպքում, ՔԿԱԳ մարմինների կողմից փոխանցվում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության տեղեկատվական համակարգ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ձեւակերպելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Ամենաշատ